Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2018, 456 - Ա

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր միջոցառմանը մասնակցելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանի՝ 2018 թվականի ապրիլի 25-27-ը Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Գրիգորյանի՝ Սլովենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: