27 Ապրիլի 2018, 442 - Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ԵՂՈՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանին 2018 թվականի ապրիլի 26-28-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` ԵՄ-ի Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» խորագրով երկրորդ պլատֆորմի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Ազիզյանի և Ամալյա Եղոյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր