Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2018, 399 - Ա

ԱՄԱԼՅԱ ԵՂՈՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանին 2018 թվականի ապրիլի 24-26-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ամալյա Եղոյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Ամալյա Եղոյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: