Վարչապետի որոշումներ

12 Ապրիլի 2018, 371 - Ա

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին 2018 թվականի ապրիլի 17-20-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության համակարգի բարելավման նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ճանաչողական այց կազմակերպելու նպատակով:
2. Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: