12 Ապրիլի 2018, 369 - Ա
ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ՝ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շարունակական բարեփոխումները. առավել հավասարակշռված և բարելավված պաշտպանություն» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի՝ 2018 թվականի ապրիլի 11-13-ը Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Ասատրյանի Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Արտակ Ասատրյանի՝ Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: