13 Ապրիլի 2018, 374 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը կազմակերպել և անցկացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց «Պետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և պատերազմական ժամանակ՝ խորհրդարանական կառավարման և միջգերատեսչական համագործակցության պայմաններում» թեմայով (այսուհետ՝ միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց):
2. Հաստատել`
1) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավվող մարմինների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման գործընթացը.
2) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը հաստատել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի ծրագիրը և անցկացման ժամանակացույցը՝ դրանց հաստատումից հետո եռօրյա ժամկետում ապահովելով ծրագիրը և ժամանակացույցը դասընթացին ներգրավվող մարմիններին ներկայացնելը:
4. Հանձնարարարել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավված մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին մասնակցող պաշտոնատար անձանց տվյալները.
2) 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի մասնակիցների պատշաճ մասնակցությունը դասընթացին՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն: