Վարչապետի որոշումներ

12 Ապրիլի 2018, 373 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության կատարումն ապահովելու նպատակով`
Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության (դրամաշնորհ N TF0A6768) իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին: