Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2018, 362 - Ա

ՏԵՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ (ՏԷԿՀ) ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հաստատել տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 7-ի «Մինչև «Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 622-Ա որոշումը:

 

Հավելված