7 Ապրիլի 2018, 353 - Ա
ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին 2018 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կլիմայի հարցերով հանձնաժողովի 17-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Կարապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Կարապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: