6 Ապրիլի 2018, 346 - Ա
ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կենսաթոշակային ապահովության ոլորտի լիազոր և իրավասու մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդակցական կոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի՝ 2018 թվականի ապրիլի 3-6-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Անահիտ Գալստյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: