Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2018, 335 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ կետում «Հանձնաժողովի քարտուղարության պետն» բառերը փոխարինել «Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարն» բառերով.
2) 6-րդ կետից հանել «դրոշմակնիք և» բառերը.
3) 7-րդ կետում՝
ա. «գ» ենթակետից հանել «յուրաքանչյուր ամիս» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը.
4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «գ» ենթակետը.
5) 9-րդ կետից հանել «, հանձնաժողովի քարտուղարության և աշխատանքային խմբերի» բառերը.
6) 10-րդ կետում՝
ա. 1-ին պարբերությունը «ամիսը» բառից առաջ լրացնել «երկու» բառով,
բ. 3-րդ պարբերությունում «առնվազն երեք քառորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ պարբերությամբ. «Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռուստակոնֆերանսի, էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով».
7) 11-րդ կետից հանել «՝ բաց քվեարկությամբ» բառերը.
8) 12-րդ կետում՝
ա. «բ» ենթակետում «վայրը» բառը փոխարինել «ձևը» բառով,
բ. ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը.
9) ուժը կորցրած ճանաչել 16-22-րդ կետերը: