Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2018, 320 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ստենֆորդի համալսարանի կառավարման համակարգի փոխակերպման վերաբերյալ գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանի՝ 2018 թվականի մարտի 27-30-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆորնիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր