Վարչապետի որոշումներ

29 Մարտի 2018, 310 - Ա

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին տրամադրել 2017-2018 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2018 թվականի մարտի 29-30-ը ներառյալ:
2. Սուրեն Կարայանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանի վրա: