Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2018, 302 - Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 2018 թվականի մարտի 27-30-ը ներառյալ։
2. Հարություն Սարգսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա: