22 Հունիսի 2007, 404 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 15-րդ տարեդարձի առթիվ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հետևյալ զինծառայողներին՝
Խ. Մարտիրոսյան - գնդապետ, ՀՀ ոստիկանության զորքերի N 1035 զորամասի հրամանատար
Հ. Մկրտչյան - գնդապետ, ՀՀ ոստիկանության զորքերի N 1032 զորամասի հրամանատար