21 Մարտի 2018, 277 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 803-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 803-Ա որոշման հավելվածում մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի 4-րդ սյունակներում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» և «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ սյունակում «2018» թիվը փոխարինել «2019» թվով։