Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2018, 266 - Ա

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին 2018 թվականի մարտի 20-23-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Համաշխարհային բանկի աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ հիմնադրամի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվող Օդերևութաբանական և հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների ամրապնդման և աջակցման հարցերով զարգացման գործընկերների երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Կարապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Կարապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: