14 Մարտի 2018, 245 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 80 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ (N 28470) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱ-ԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2017 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային (N 28470) համաձայնագրով նախատեսված երկրորդ մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Գործողությունների կատարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Հավելված