5 Մարտի 2018, 215 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 213-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Լիբանանի Հանրապետություն գործուղելու մասին» N 213-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում Աշոտ Մանասարյանինը բառերը փոխարինել Արթուր Մելիքյանինը բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետը Իգնատի Առաքելյանինը բառերից հետո լրացնել Հայկ Արզումանի Հարությունյանինը բառերով.
3) որոշման հավելվածը Ս. Մկրտչյան - Լիբանանի Հանրապետությունում
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան բառերից հետո լրացնել Հ. Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ բառերով.
4) որոշման հավելվածում Ա. Մանասարյան բառերը փոխարինել Ա. Մելիքյան բառերով: