7 Մարտի 2018, 228 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի օտարման պայմանների շուրջ «Քվադրատում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից բանակցելու նպատակով` ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` «Քվադրատում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի օտարման պայմանների շուրջ բանակցությունների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նշված անշարժ գույքի օտարման պայմանների վերաբերյալ: