7 Մարտի 2018, 224 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերով,
բ. «Հ. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերով,
գ. «Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ե. Սերոբյան- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի և տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Շ. Ալվաջյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Պետրոսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կենսաբանության, բնապահպանության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Ամազարյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով: