2 Մարտի 2018, 201 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի փետրվարի 18-20-ը Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Հարությունյանինը, Տիգրան Մելքոնյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գագիկ Ղալաչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Սերգեյ Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Վլադիմիր Ամիրյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: