Վարչապետի որոշումներ

28 Փետրվարի 2018, 195 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 15-ՐԴ ՆԻՍՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի՝ 2018 թվականի փետրվարի 25-28-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման կապակցությամբ՝ դահլիճի, տեխնիկայի, մեքենաների վարձակալության, հյուրանոցային համարների ամրագրման, աշխատանքային ճաշի, սուրճի ընդմիջման, պաշտոնական ընթրիքի, գրենական պիտույքների, նիստի անվանմամբ պաստառի պատրաստման, հուշանվերների, հայկական միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու, մշակութային, արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման հետ կապված օժանդակ ծախսերը` 2,815.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: