16 Փետրվարի 2018, 142 - Ա
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության և պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրերի կատարումն ապահովելու նպատակով`
Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ծրագրի (Դրամաշնորհ թիվ TF0A5519) և պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի (վարկ թիվ 8539-AM) իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին: