Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2018, 140 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2018 թվականի մարտի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան)՝ ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի միջազգային դաշինքի խորհրդի անդամների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: