Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2018, 135 - Ա

ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Մրգի լոգիստիկա Բեռլին 2018» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի՝ 2018 թվականի փետրվարի 7-9-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր