Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2018, 118 - Ա

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին 2018 թվականի մարտի 5-7-ը գործուղել Կանադա (Տորոնտո)` Կանադայի հետազոտողների և վերամշակողների ասոցիացիայի հանքարդյունաբերության ոլորտի բարձր մակարդակի ներկայացուցչություն նախատեսող ամենամյա միջազգային համագումարին, առևտրային ցուցահանդեսին և ներդրումային միջոցառմանը, ինչպես նաև Եվրասիական հանքարդյունաբերական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Գևորգյանի՝ Կանադա (Տորոնտո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Գևորգյանի՝ Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: