9 Փետրվարի 2018, 112 - Ա
1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝
1) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը.
2) «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագրի ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չառաջացնելու պայմանով: