Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2018, 102 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 35-Ա որոշման հավելվածի 80-րդ, 81-րդ,
82-րդ և 83-րդ կետերում «2017 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով: