Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2018, 69 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1084-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի ««Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Գալենց - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր» բառերով:


 

Արխիվ

2024

2023