2 Փետրվարի 2018, 67 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 5-րդ կետի «ա» ենթակետը «նիստերը» բառից հետո լրացնել «, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ:» բառերով,
բ. 7-րդ կետի «ա» ենթակետը «պատրաստումը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի» բառերով,
գ. 8-րդ կետի «բ» ենթակետը «առաջարկություններով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի)» բառերով,
դ. 9-րդ կետը «նիստերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հարցման կարգով նիստ հրավիրելու» բառերով,
ե. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում՝ հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:
10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:».
2) որոշման N 2 հավելվածում «Ա. Մարկոսյան» բառերը փոխարինել «Ա. Սիմոնյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: