25 Հունվարի 2018, 41 - Ա
ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2018 թվականի հունվարի 25-31-ը ներառյալ։
2. Սուրեն Կարայանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պարտականությունների կատարումը 2018 թվականի հունվարի 25-26-ը ներառյալ, ժամանակավորապես, դնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի վրա, իսկ 2018 թվականի հունվարի 29-31-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի վրա: