17 Հունվարի 2018, 13 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 4-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Վասիլի Խուբլարյանինը, Արթուր Մելիքյանինը և Արթուր Եղինյանինը» բառերը փոխարինել «ինչպես նաև Ստեփան Քարտաշյանի, Վասիլի Խուբլարյանի, Արթուր Մելիքյանի և Արթուր Եղինյանի ճանապարհածախսը» բառերով.
2) հավելվածը «Ա. Խաչատուրյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (21.01.2018 թ.-25.01.2018 թ.).
3) հավելվածում «Ա. Եղինյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (21.01.2018 թ.-26.01.2018 թ.), Ա. Մելիքյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (21.01.2018 թ.-26.01.2018 թ.), Վ. Խուբլարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (16.01.2018 թ.-27.01.2018 թ.)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Եղինյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (21.01.2018 թ.-25.01.2018 թ.), Ա. Մելիքյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (21.01.2018 թ.-25.01.2018 թ.), Վ. Խուբլարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (16.01.2018 թ.-25.01.2018 թ.)» բառերով: