19 Հունվարի 2018, 28 - Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի: