Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2007, 369 - Ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆUԱՎՈՐՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման և Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաuտատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրաuենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատաuխան`

1. Uտեղծել Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանuավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ և հաuտատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր