Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2017, 1558 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2018 թվականի հունվարի 10-12-ը գործուղել Իտալիայի Հանրա-պետություն (Հռոմ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Գիտության և գործընկերության անկախ խորհրդի և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Կայուն զարգացման նպատակներ 1-ի և 2-ի իրականացմանն ուղղված գյուղատնտեսության և գյուղական զարգացման հետազոտության և ներդրումների հարցերով փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: