22 Դեկտեմբերի 2017, 1524 - Ա
ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ` ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Տեղական ինքնակառավարման կառուցվածքը և բարեփոխումները» թեմայով ճանաչողական այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-22-ը Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի՝ Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: