22 Դեկտեմբերի 2017, 1523 - Ա
ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԽԱՆՎԵԼՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Սամվել Խանվելյանին 2018 թվականի հունվարի 15-17-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Եվրոմանի» համաժողովի շրջանակներում կայանալիք 2018 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Վարդան Արամյանի և Սամվել Խանվելյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: