Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2017, 1516 - Ա

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈԶ ԳՈՏԵՄՈԼԼԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի գլխավորած պատվիրակության` 2017 թվականի դեկտեմբերի 17-19-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի ապահովման, արարողակարգային, ինչպես նաև ծրագրով նախատեսված այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 1.152.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ ըստ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: