Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2007, 366 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Երեխաների իրավունքների պաշտպանության oրվա կապակցությամբ և այդ բնագավառում երկարամյա ու բեղմնավոր գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ կազմակերպություններին ՝

«Փրկություն» հաշմանդամ երեխաների օգնության բարեգործական միություն

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրեր

«ՍԻ Օ ԷՅ ԷՖ» մանուկների բարեգործական հիմնադրամ

«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների հասարակական բարեգործական կազմակերպություն

«Նարեկացի» արվեստի միավորում

«Զինվորի մայր» բարեգործական կոմիտե-հասարակական կազմակերպություն

«Նախաբեմ» կրթամշակութային միություն

«Նոր անուններ» հասարակական կազմակերպություն

Հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միություն

Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

«Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

«Առդա» բարեգործական հիմնադրամ

«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպություն