Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2017, 1495 - Ա

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի դեկտեմբերի 22-27-ը ներառյալ։