Վարչապետի որոշումներ

19 Հունվարի 2004, 27 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Ա. Անդրեասյանի,

Վ. Բարսեղյանի, Կ. Արեյանի և Ֆ. Զաքարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ս. Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Լ. Ասատրյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանին և Երևանի քաղաքապետի տեղակալ Կ. Արեյանին։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր