13 Դեկտեմբերի 2017, 1473 - Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-7-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։