13 Դեկտեմբերի 2017, 1464 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ-ի հետ «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար համագործակցություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: