11 Դեկտեմբերի 2017, 1455 - Ա
ՍՊԵԿՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ «ՌԱԴԻՈԿԱՊԻ ՌԵԳԼԱՄԵՆՏԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարը 2017 թվականի դեկտեմբերի 12-14-ը և «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» հեռահաղորդակցության միջազգային միության տարածաշրջանային սեմինարը 2017 թվականի դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 3,528.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության: