11 Դեկտեմբերի 2017, 1449 - Ա
ՍԵՐԳԵՅ ԹԱԻՐՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՂԱԼԵՉՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀԱՊԿ քարտուղարության աջակցությամբ բարձր տեխնոլոգիաների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի հարցերով 8-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ Սերգեյ Թաիրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 2 բաժնի համակարգչային ցանցերի առաջատար ադմինիստրատոր Կարեն Ղալեչյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Թաիրյանի և Կարեն Ղալեչյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: