Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2017, 1426 - Ա

ԾՈՎԻՆԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարության աշխատակազմի փոստի վարչության պետ Ծովինար Գալստյանին 2017 թվականի դեկտեբերի 10-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) փոստային հանձնաժողովի և Համաշխարհային փոստային միության կողմից կայանալիք աշխատանքային խմբի 1-ին նիստին մասնակցելու նպատակով:
2. Ծովինար Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ծովինար Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: