6 Դեկտեմբերի 2017, 1418 - Ա
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի հունվարի 19-ը ներառյալ։
2. Արմեն Ամիրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի վրա։