Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2017, 1427 - Ա

ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանին 2017 թվականի դեկտեմբերի 13-15-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)` «Վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ ՄԱԿ-ի զարգացման գործակալության ծրագրի եզրակացությունները և առաջընթացի ուղին» խորագրով ՄԱԿ-ի զարգացման գործակալության (UNDA) ծրագրի փակման սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Արզումանի Հարությունյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Արզումանի Հարությունյանի` Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: