1 Դեկտեմբերի 2017, 1394 - Ա
ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի բարձրագույն կրթություն 2017 թվական խորագրով 13-րդ համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի` 2017 թվականի նոյեմբերի 8-12-ը Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Մկրտչյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վահրամ Մկրտչյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: